Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը ուկրաինական հակամարտության կարգավորման ԱՄՆ խաղաղության ծրագրի բազմաթիվ դրույթները որակել է Ռուսաստանի համար ընդունելի, մինչդեռ եվրոպական ծրագիրը անվանել է ոչ կառուցողական է և Մոսկվային չհամապատասխանող։ Ըստ ՈՒշակովի՝ Մոսկվան խաղաղության ծրագրի շուրջ քննարկումներ սկսելու կոնկրետ առաջարկ դեռևս չի ստացել. ենթադրվում է, որ ամերիկացիները կկապվեն Մոսկվայի հետ՝ անձամբ հանդիպելու և քննարկումներ սկսելու համար։               
 

Չեխիայի վարչապետն այսօր հրաժարական կտա

Չեխիայի վարչապետն այսօր հրաժարական կտա
17.06.2013 | 11:47

Չեխական ոստիկանության խոշորամասշտաբ օպերացիայից և բարձրաստիճան քաղաքական գործիչների ու չինովնիկների ձերբակալությունից չորս օր հետո Չեխիայի վարչապետ Պ. Նեչասը հրաժարական է տվել։ Ձերբակալվածների թվում է նաև կառավարության աշխատակազմի ղեկավարը։ Քաղաքացիական ժողովրդավարական կուսակցության նախագահ Պ. Նեչասը երեկ մամուլի ասուլիսում նշել է, որ երկուշաբթի կներկայացնի հրաժարականի դիմում։ Վարչապետի հետ հրաժարական կտա նաև ամբողջ կառավարությունը, և կառավարող կոալիցիան, որի մեջ մտնում է ևս երկու կուսակցություն, կփորձի ձևավորել նոր գործադիր իշխանություն։
Ուրբաթ օրը դատախազությունը վարչապետի մերձավոր գործընկերուհուն՝ կառավարության աշխատակազմի ղեկավար Յանա Նադովոյին մեղադրել է կաշառակերության և իշխանությունը չարաշահելու համար։ Մեղադրանքը ներկայացվել է մի շարք պետական գերատեսչություններում և մասնավոր հիմնարկներում ոստիկանության անցկացված ստուգումներից հետո։ Այդ ստուգումների ընթացքում առգրավվել է մոտ 8 միլիոն դոլար կանխիկ գումար, տասնյակ կգ ոսկի և փաստաթղթեր։
Հետաքննությունը հաստատում է, որ կառավարության աշխատակազմի ղեկավարն ապօրինի կաշառել է խորհրդարանի 2 նախկին անդամի՝ նրանց խորհրդարանական տեղերի փոխարեն առաջարկելով պաշտոններ պետական գերատեսչություններում։ Բացի այդ, Նադովան մեղադրվում է այն բանի համար, որ ռազմական հետախուզությանը պատվիրել է հետևել 3 անձանց, այդ թվում՝ վարչապետի կնոջը։

Դիտվել է՝ 1029

Մեկնաբանություններ